ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագ շախմատի ՀՀ ոստիկանության առաջնության արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.02.2019 18:00 Միջոցառումներ

Փետրվարի 13-ից 15-ն անցկացվեց արագ շախմատի ՀՀ ոստիկանության առաջնությունը:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության 20 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը:
Անհատական պայքարում 3-րդ հորիզոնականը գրավեց Արմենակ Գևորգյանը, 2-րդը՝ Իշխան Հակոբյանը, իսկ առաջին պատվավոր տեղը գրավեց Նորայր Միրզոյանը:
Թիմային պայքարում 3-րդ տեղը գրավեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի թիմը, 2-րդ տեղը՝ ոստիկանության կրթահամալիրի թիմը, իսկ առաջինը ոստիկանության Երևան քաղաքի վարչության թիմն էր:
Լավագույն խաղային կոմբինացիա ցուցաբերելու համար Գոռ Հարությունյանն արժանացավ Հայկ Փարսադանյանի մրցանակին:
Պարգևները հանձնեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: