«Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց արագ շախմատի ոստիկանության առաջնություն
Փետրվարի 17-ից 19-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց արագ շախմատի ոստիկանության առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության 16 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը։ Թմիային պայքարում հաղթող ճանաչվեց ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների հավաքական թիմերը։ Անհատական պայքարում լավագույնը ճանաչվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող Արտաշես Հովհաննիսյանը, 2-րդ տեղում Հայկ Կուծանյանն էր՝ ոստիկանության կրթահամալիրից։ Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Արմենակ Գևորգյանը, որը ևս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է։ Լավագույն խաղ ցուցադրելու համար Հայկ Փարսադանյանի անվան մրցանակին արժանացավ Արցախի ոստիկանության թիմից Մանանա Ծատրյանը։ Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով։ Մրցանակները հանձնեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։