ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի 28-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվել է 1 գրամից ավելի մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, մոտ 27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և առանց գրառման դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել են։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: