Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց
08.04.2025 12:42
Թմրամիջոցի հայտնաբերում

Ապրիլի 5-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Խարբերդում ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա մի քաղաքացու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոց:
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են քննչական բաժին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: