ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի և Արտաշատի ոստիկանների համագործակցությունն արդյունավետ էր

02.07.2019 12:04 Գողություն

Հուլիսի 1-ին, ժամը 20.25-ին, մի ընկերության իրավաբանից հաղորդում է ստացվել, որ ընկերությանը պատկանող հեծանիվն Արշակունյաց պողոտայում դրել են մեքենան և տարել Արարատի մարզի Դվին գյուղ:
Արտաշատի և Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հեծանիվը նույն օրը, ժամը 14-ին, գողացել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղի 62-ամյա մի բնակիչ: Հուլիսի 2-ին, ժամը երկուսին, նա եկել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հեծանիվը:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: