ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները բռնել են բջջային հեռախոսը գողացած անձին

29.06.2019 14:45 Գողություն

Հունիսի 25-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ հունիսի 24-ին, ժամը 22.00-ին, անհայտ անձը գողացել է աշխատավայրի դրամարկղի վրա դրված իր բջջային հեռախոսը:
Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Շենգավիթի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Շենգավիթի ոստիկանության վետերանների հետ համատեղ, հունիսի 28-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Շահամիրյան փողոցի բնակիչ 42-ամյա քաղաքացուն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: