ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողության փորձը

04.07.2019 17:59 Գողություն

Մայիսի 12-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ 3-րդ մասում գտնվող հեռախոսների աքսեսուարների իրենց խանութի ազդանշանային համակարգը միացել է, և խնդրել էր ոստիկան մոտենա:
Մեկնել էր օպերատիվ խումբն ու պարզել, որ ժամը 05.25-ին անհայտ երկու անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի մուտքի դուռն ու փորձել գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէին հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Տուժողից ընդունվել էր հաղորդում:
Անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել էին տարաբնույթ միջոցառումներ: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 19.30-ին, բաժին են ներկայացել Երևանում ապրող 17-ամյա պատանին և խոստովանական բացատրություն տվել, որ իր 28-ամյա ծանոթի հետ խանութից փորձել են գողություն կատարել:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: