ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են ավտոմասերի գողությունը

02.07.2019 12:44 Գողություն

Հունիսի 27-ին, ժամը 07.35-ին, ոստիկանություն է զանգահարել Շիրակի մարզի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում կայանված իր «ՎԱԶ-2106» մեքենայի շարժիչի ծածկոցը և գողացել մարտկոցը:
Մեկնել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ներքին Շենգավիթի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Հուլիսի 1-ին նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն՝ հավելելով, որ Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հատվածներից կատարել է այլ գողություններ ևս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: