ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շենգավիթում հրազենի գործադրմամբ կատարված սպանության փորձը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է

Փետրվարի 21-ին մայրաքաղաքում կրակոցներ էին հնչել։ Շիրակի և Աերացիայի փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ապօրինի հրազենով կրակոցներ էր արձակել մի տղամարդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին ատրճանակի կրակված պարկուճներ, մեքենայում՝ գնդակ։ Կատարվածից ժամեր անց Շենգավիթի քրեական հետախույզներն ու քննիչները համատեղ միջոցառումներով պարզել էին մեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Կասկածվողը Երևանի բնակիչ էր, 35 տարեկան։ Քրեական հետախույզները սկսել էին նրան հայտնաբերելու միջոցառումները՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։ Քրեական հետախույզների միջոցառումները արդյունք տվեցին օրերս։ Կասկածվողը ներկայացավ Շենգավիթի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նրա բնակարանը, որտեղ հայտնաբերվել են կանեփանման բույսեր և «LSD» թմրամիջոցի նմանվող հաբեր, որոնք առգրավվել են։ 35-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: