1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած անձանց

Սեպտեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում խուլիգանության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ ժամը 01.20-ին Բագրատունյաց փողոցում արծաթափայլ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը փակել է «ՎԱԶ-21099» ավտոմեքենայի ճանապարհը։ Օպելի վարորդն ու նրան ուղեկցող անձանցից մեկը փայտե մահակով ու ոտքով սկսել են հարվածել «ՎԱԶ-21099»-ի բնեռնախցիկին և դռանը, իսկ երրորդը՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նակատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժողից ընդունվել է հաղորդում: Շենգավիթի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է խուլիգանությունը կատարողների ինքնությունը: Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16.25-ին նրանք ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Ներկայացրել են նաև «Մակարով» տիպի, 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: