Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողը հյատնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
29.06.2019 14:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած 38-ամյա տղամարդը, որը 2018 թվականի հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ կանխամտածված սնանկության հոդվածի մեղադրանքով:
Տղամարդը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: