ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մասիսի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

20.11.2020 17:58 Շորթում

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ Արարատի մարզում բնակվող մի երիտասարդ սոցիալական կայքերից մեկով ծանոթացել է մի աղջկա հետ։ Պայմանավորվել են ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալ։ Հանդիպմանը եկել է նաև աղջկա ընկերը։ Վերջիններս տեղեկությունը երիտասարդի հարազատներին չհայտնելու դիմաց նրանից փող են պահանջել։ 10 հազար դրամ ստանալուց հետո պահանջել են ևս 25 հազար։
Դեպքի առթիվ շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, փորձաքրեագիտական վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Պահանջած գումարը վերցնելուց հետո աղջիկն ու ընկերը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Մշակված թղթադրամները հայտնաբերվել են։
Տղան ձերբակալվել է, աղջիկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: