ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արտաշատի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

06.09.2021 14:49 Շորթում

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի երիտասարդից փող է շորթել՝ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։ Նախնական տվյալներով՝ արտաշատցի երիտասարդը մյուսից պարբերաբար պահանջել ու ստացել էր ընդհանուր կես միլիոն դրամից ավելի գումար։ Ըստ տեղեկությունների՝ 400․000 դրամ էլ պահանջել էր օգոստոսի 30-ին։ Հանցագործության բացահայտմանը ներգրավվեցին ՔՈԳՎ, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողները։ Պահանջած գումարը Արտաշատի Մարքսի փողոցում վերցնելուց հետո 27-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «շորթում» գրառմամբ 20 հատ 20-հազարանոց։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ բերման ենթարկված երիտասարդը օգոստոսի 17-ից 30-ը տուժողից շորթել է ընդհանուր 970 հազար դրամ։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 33-ամյա մի տղամարդ, որին Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին սեպտեմբերի 3-ի երեկոյան ու ներկայացրին Արարատի մարզային քննչական վարչություն։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։   

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: