1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել․ մայր ու դուստր ձերբակալվել են

12.04.2021 16:07 Շորթում

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 49-ամյա մի կին ծանոթ տղամարդուն սպառնացել է, որ նրա մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար պարբերաբար վերցրել էր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ: Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել և սպառնացել էր, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200 հազար դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկություններ: Բացահայտման միջոցառումները հնարավորինս արագ ու հաջողությամբ ավարտելու համար Մասիսի ոստիկանները համագործակցեցին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ։  Ապրիլի 9-ին կազմակերպվեց և իրականացվեց օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200 հազար դրամը ստանալուց հետո Ղուկասավան համայնքի գերեզմանոցում բռնվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթմամբ ստացած 200 հազար դրամը: 49-ամյա կինը ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նրա 27-ամյա դուստրը։  Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: