1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը

26.11.2020 17:22 Շորթում

Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։ Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է հայտնել։ Նոյեմբերի 15-ին ու 21-ին աղջիկը փոխանցել է համապատասխանաբար՝ 17 հազար 100 ու 12 հազար 900 դրամ։ Ոստիկանության Մարտունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ կերպով պարզել են երիտասարդի ինքնությունը։ Ոստիկանները պարզել են նաև, որ աղջկան տրված քարտային հաշվեհամարը պատկանում է կասկածվողի ընկերոջը։ Վերջինս փողը ստացել ու փոխանցել է նրան։ Երիտասարդները հրավիրվել են ոստիկանության Մարտունու բաժին ու ներկայացվել տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է կատարվում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: