Բուժօգնությունից վերադառնալիս շտապօգնության խումբը վթարի է ենթարկվել. կա զոհ

Ապրիլի 8-ի ժամը 7.15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Ալավերդու 57-ամյա մի բնակչուհու։
Պարզվել է, որ բուժօգնությունից վերադառնալիս շտապօգնության մեքենան Թամանցիների փողոցում (Գործարանային մետրոյի մոտ) բախվել է էլեկտրասյանը։ Շտապօգնության մեկ այլ խումբ բուժօգնության է տեղափոխել վթարված մեքենայի անձնակազմին։ Շտապօգնության բրիգադի 68-ամյա աշխատակցուհի Հասմիկ Ղազարյանը հիվանդանոցում մահացել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: