1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպիտակի քրեական հետախույզները բացահայտեցին Ծաղկաբեր գյուղում կատարված բնակարանային գողությունը

23.04.2020 15:29 Գողություն

Ապրիլի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ծաղկաբեր գյուղի մի տնակից գողացել են տարբեր իրեր՝ տուժողին պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դռների փականները բացելով են ներս մտել։ Սպիտակի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է տուժողի  49-ամյա համագյուղացին։ Նրա և կատարվածի առնչության վերաբերյալ տեղեկությունների հիմնավորումից հետո Սպիտակի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը. մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: