ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արգելված ժամանակահատվածում վաճառել էր թարմ սիգ

Արգելված ժամանակահատվածում վաճառել էր թարմ սիգ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Լաչինի» միջանցք կոչվող տարածքում սիգ են վաճառում։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Շիրվանզադեի փողոցում հայտնաբերել են 65-ամյա մի տղամարդու, որը վաճառելիս է եղել շուրջ 10 կգ ընդհանուր քաշով 27 թարմ սիգ։ Տղամարդը հայտարարել է, որ ձուկը գնել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի ճանապարհից:
Հայտնաբերվածը վերցվել է։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: