ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ  ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Հունվարի 11-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ ձուկ են վաճառում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայության վարչության աշխատակիցներ։ Արդյունքում՝ Արտաշիսյան փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկնատեսակի վաճառքով:
Նույն օրը, ժամը 17.10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է 180 սիգ ձկնատեսակի վաճառքով:
Դեպքերի առթիվ կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: