ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեց

Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեց

Ապրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող էջի օգտատիրոջից։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: