ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպիտակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Ապրիլի 23-ին հերթական դեպքը ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ժամը 20-ի սահմաններում քրեական հետախույզները Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պանրագործների փողոցի 39-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, քաղել էր անցյալ տարի ամռանը Սպիտակ քաղաքի «Աղբի ձոր» կոչվող տարածքում վայրաճ կանեփի թփերից և պատրաստել էր անձնական օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: