1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ Սյունիքի Ույծ գյուղում․ Սիսիանի ոստիկանների բացահայտումը

06.04.2021 18:28 Գողություն

Մարտի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գողություն էր եղել Սիսիանի Ույծ համայնքում: Պատուհանից մտել ու հափշտակել էին կենցաղային իրեր՝ տանտիրոջը պատճառելով 130 հազար դրամի վնաս:
Հարուցվեց քրեական գործ: Սիսիանի ոստիկանները ձեռնամուխ եղան բնակարանային գողության բացահայտմանը: Շուտով նրանք օպերատիվ տվյալ ստացան, որ գողությունը կատարել են տուժողի հարևանները՝ 34 և 26 տարեկան երկու տղամարդիկ: Մարզային վարչության գործընկերների և քննչական բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալը հաստատվեց: Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկված տղամարդկանց մնում էր միայն ընդունել մեղքը, նաև հավելել, որ գողությունն արել են մարտի 17-ին:
Իրավապահներն արդեն պարզել էին, որ սա ամենը չէր: Մասնավորապես` մարտի 17-ին, մինչ այս գողությունը, 34-ամյա տղամարդը մտել էր մեկ այլ տուն և տարել կենցաղային իրեր: Իսկ մարտի սկզբին մտել էր Ույծ գյուղի մեկ այլ տուն, գողացել աշխատանքային գործիքներ և այլն: Հիմնավորվել է, որ երկու դեպքում էլ նրան օժանդակել էր 26-ամյա հարևանը:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: