ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը

02.04.2020 15:06 Ավազակություն

Մարտի 31-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աղիտու գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ միայնակ բնակվող թոշակառու կնոջ տուն էին մտել  պատուհանով։ Հարձակվողը տարեց կնոջը դանակով սպառնացել էր ու հափշտակել ոսկյա և արծաթյա  զարդեր ու բջջային հեռախոս՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի վնաս։ Դեպքի առթիվ նույն օրը Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Տեղի իրավապահները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները՝  ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով։ Միջոցառումներին միացան նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները։ Դեպքից ընդամենը ժամեր անց համատեղ աշխատանքը արդյունք տվեց։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեց Սիսիանում բնակվող 32-ամյա մի տղամարդ։ Ձեռք բերված տեղեկությունների հիմնավորումից հետո նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեին, որ ձերբակալվածը ավազակությունը կատարել էր տուժողի համագյուղացու դրդմամբ։ Աղիտուի բնակիչ, 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Ավազակությամբ հափշտակված զարդերն ու բջջային հեռախոսը հայտնաբերվել և առգրավվել են։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: