Սիսիանի ոստիկանները բացահայտել են Ույծ գյուղի դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը 2007-ից 2017 թվականի ընթացքում յուրացրել է դպրոցում հրամանագրված որոշ աշխատողների ամբողջ աշխատավարձը՝ որոշակի գումար վճարելով նրանց աշխատանքը փաստացի կատարած անձանց՝ յուրացնելով խոշոր չափերի՝ 1 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: