Ավտոմեքենայի բախումից լուսացույցի սյունը կոտրվել և ընկել է հետիոտների վրա
15.10.2015 15:54
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ը բախվել է լուսացույցի սյանը, որը կոտրվել է և ընկել 2 հետիոտների վրա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: