1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 1-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
ԱՄՆ-ում բնակվող Հայաստանի քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ իր որդու անձնագրավորման հետագա ընթացքի մասին՝ հայտնելով, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար օրենքով պահանջվող գումարը վճարել են և ցանկանում են ստանալ որդու Հայաստանի քաղաքացու անձնագիրը: Զանգահարողին տեղեկացվել է, որ նախ անհրաժեշտ է իրենց տարածքային զինկոմիսարիատից ստանալ զինվորական գրքույկ, որից հետո՝ դիմել անձնագրավորման համար: Մեր հայրենակիցը հայտնել է նաև, որ իր անձնագրի վավերականության ժամկետը մի քանի տարի առաջ լրացել է, սակայն չի դիմել փոխանակման համար: Նրան հետաքրքրում էր՝ դիմելու դեպքում կենթարկվի՞ տուգանքի կամ պատասխանատվության այլ միջոցի, թե ոչ: Քաղաքացուն պարզաբանվել է, որ վավերականության ժամկետը լրանալուց հետո անձնագրի փոխանակման համար դիմելիս որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվում անձի նկատմամբ, անկախ այն հանգամանքից, թե քանի տարի է անցել ժամկետից:
Զանգահարել է Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչը, ում հետաքրքրում էին մի քանի հարցեր: Մասնավորապես, կարո՞ղ են անձնագիր ստանալու համար դիմել էլեկտրոնային եղանակով: Պարզաբանվել է, որ անձնագիր ստանալու համար օտարերկյա պետությունում գտնվելու դեպքում անձամբ պետք է դիմել դիվանագիտական ծառայություն, իսկ տվյալ երկրում դրա բացակայության դեպքում՝ մոտակա երկրի դիվանագիտական ծառայություն, իսկ Հայաստանում՝ անձնագրային ծառայություն: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու ընթացակարգ սահմանված չէ: Իսկ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու կամ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար անձը կարող է դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Թեև զանգահարողի մյուս հարցերն անմիջականորեն չէին առնչվում ոստիկանության իրավասություններին, այնուամենայնիվ, դրանց տրվել են անհրաժեշտ ուղղորդումներ :
Ֆրանսիայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ունի 3 և 11 տարեկան երեխաներ, սակայն ամուսնուց բաժանվելու պատճառով ներկայումս չի կարող ապահովել գրավոր համաձայնություն՝ երեխաներին աձնագիր տրամադրելու համար: Նրան պարզաբանվել է, որ թեև օտարերկյա պետությունում դիմելու պարագայում երեխային անձնագիր տրամադրելու համար պահանջվում է բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, սակայն նշված պահանջը չի վերաբերում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու դեպքին: Տվյալ պարագայում՝ ծնողի հետ դիվանագիտական ծառայություն պետք է ներկայանա նաև երեխան՝ տեղում լուսանկարվելու համար: