1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 8-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով հերթական անգամ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ որդին կրում է մոր ազգանունը, ներկայումս 18 տարեկան է, և խնդրել է պարզաբանել, թե հնարավո՞ր է անհատական տվյալների փոփոխության հիմքով տղան անձնագիրը ստանա հոր ազգանունով:
Զանգահարողին պարզաբանվել է, որ անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը ծննդյան վկայականն է: Քանի որ լրացել է անձի 18 տարին և նա դեռևս անձնագիր չունի, ապա նախ պետք է դիմի անձնագրավորման համար, այնուհետև՝ քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմին՝ ազգանվան փոփոխման համար, որից հետո ստանա նոր ծննդյան վկայական, ապա դիմի ազգանվան փոփոխման հիմքով նոր անձնագիր ստանալու համար:
Նիդերլանդներից զանգահարած մեր հայրենակիցը հայտնել է, որ նա Հայաստանի քաղաքացի չէ, ցանկանում է որոշ ժամանակ բնակվել Հայաստանում և խնդրում է պարզաբանել, թե կարո՞ղ է առանց Հայաստանի քաղաքացիություն ստանալու 180 օրից ավելի բնակվել Հայաստանում: Եթե այո, ապա ի՞նչ գործընթաց կա դրա համար:
Զանգահարողին տեղեկացվել է, որ Նիդերլանդների քաղաքացիների համար սահմանված է առանց վիզայի Հայաստան մուտք գործելու ռեժիմ: Եթե նա ցանկանում է բնակվել Հայաստանում նշված ժամկետից ավելի, ապա կարող է դիմել Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար: Մեր հայրենակցին նաև պարզաբանվել է, որ ազգությամբ հայ լինելը արդեն իսկ հիմք է նշված կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելու համար:
Ռուսաստանից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ իր հին նմուշի անձնագրի ժամկետը լրանում է 2017 թվականի ապրիլին, ինքը աշխատում է Ռուսաստանում և իր հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր մինչև 2017 թվականի նոյեմբեր ամիսը: Զանգահարողը խնդրում էր պարզաբանել, թե անձնագրի վավերականության ժամկետը խոչընդո՞տ է հանդիսանում պայմանագիր կնքելու համար, քանի որ պայմանագրի ժամկետը ավելին է անձնագրի վավերականության ժամկետից : Նա նաև ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը դիմել հյուպատոսական ծառայություն:
Պարզաբանվել է, որ անձնագրային գործողության համար քաղաքացին կարող է դիմել նաև հյուպատոսական ծառայություն: Նշված դեպքում նույնիսկ մինչև փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալը կարող է դիմել դիվանագիտական ծառայություն անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու և օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: