ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 10-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած Ռուսատանի քաղաքացին տեղեկացրել է, որ փետրվարի սկզբին դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն դեռ տեղեկություն չունի ընթացքի վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ փաստաթղթերը հանձնելիս լրացրել է նաև բջջային հեռախոսահամարը:
Զանգահարողի անհատական տվյալների ստուգմամբ պարզվել է, որ նրա հեռախոսահամարին դիմումի ընթացքի վերաբերյալ ուղարկվել է SMS հաղորդագրություն առ այն, որ դիմումը մուտքագրվել է վարչություն, այնուհետև ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմ: Վերջնական պատասխանի դեպքում նույնպես կտեղեկացվի հաղորդագրությամբ: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա քաղաքացիության վերաբերյալ հարցերը ներկայումս լուծվում են 6-ամսյա ժամկետում, նախկին 1 տարվա փոխարեն:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 8 տարուց ավել է, ինչ մեկնել են Հայաստանից, ունեն 13 տարեկան երեխա, ում ծնվելու պահին ծնողները հանդիսացել են Հայաստանի քաղաքացիներ: Զանգահարողին հետաքրքրում է, թե կարո՞ղ է երեխան ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր: Պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիներից ծնված երեխան հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, երեխայի անձնագիրը ստանալու համար պարտադիր չէ վերադառնալ Հայաստան և այդ գործողության համար կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություն:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: