1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 10-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից արտերկիր մշտական բնակության մեկնած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել օտարերկրյա պետության հասցեով: Նրան պարզաբանվել է, որ նշված դեպքում անհրաժեշտ է դիմել դիվանագիտական ծառայություն` տրամադրելով օտարերկյա պետությունում բնակության հասցեն: Արդյունքում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով տվյալները կտրամադրվեն անձնագրային և վիզաների վարչություն և անձը կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ ընթացակարգը պարզեցնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ համապատասխան օրենքներում կատարվել են փոփոխություններ և ներկայումս ՀՀ ոստիկանության ու պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակվում են գործընթացը կանոնակարգող, կիրարկող իրավական ակտեր, տեխնիկական լուծումներ: Համապատասխան իրավական ակտեր ընդունելուց հետո ներդրվելու է հյուպատոսական հաշվառման ինստիտուտը: 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնած անձանց տվյալները ավտոմատ եղանակով կուղարկվեն անձնագրային և վիզաների վարչության ռեգիստրի բազա և կկատարվի հասցեափոխություն: Ի դեպ, համակարգը գործարկվելուց հետո անձը կկարողանա հյուպատոսական հաշվառման կանգնել նաև էլեկտրոնային կամ փոստային եղանակով, առանց դիվանագիտական ծառայություն ներկայանալու: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի հայտնում էր, որ քրոջ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը լրացել է, և ցանկանում էր տեղեկանալ ընթացակարգին: Նրան պարզաբանվել է, որ անհրաժեշտ է դիմել կամ օտարերկրյա պետությունում գտնվող հյուպատոսական հիմնարկ կամ լիազորված անձի միջոցով անձնագրային ծառայություն:
ՀՀ-ում գտնվող քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ՝ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար պետական տուրք գանձվում է, թե՝ ոչ: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ նշված գործողությունը ՀՀ-ում կատարելու դեպքում պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկրյա պետության դիվանագիտական ծառայություն դիմելիս օրենսդրությամբ սահմանված է գանձվող վճարի չափ: Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում գանձվող պետական տուրքերի չափերին կարելի է ծանոթանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության www.mfa.am պաշտոնական կայքի «Հյուպատոսական ծառայություն» բաժնի «Պետական տուրքի դրույքաչափեր» ենթաբաժնում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 17-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: