1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 11-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ՝ լիազորված անձի միջոցով կարո՞ղ է դիմել նոր անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվեց, որ նոր անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է անձամբ դիմի:
Զանգահարած մեր մյուս հայրենակցին հետաքրքրում էր, թե Հայաստանում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, ով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել, ինչպես պետք է այդ մասին տեղեկացնի Ռուսաստանի իրավասու մարմիններին: Նրան պարզաբանվեց գործող կարգը:
Հայաստանում իր բնակությունն օրինական հիմքով կազմակերպելու եւ ձեւակերպելու իրավական հնարավորությունների մասին էր ցանկանում տեղեկանալ զանգահարած օտարերկրյա քաղաքացին՝ Ավստրիայից: Նրան պարզաբանվեց գործող կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Մեր մյուս հայրենակցի հարցը թեեւ չէր առնչվում ոստիկանությանը, այնուամենայնիվ, տրվեց սպառիչ պատասխան: Զանգահարող քաղաքացուն պարզաբանեց, որ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: