1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 1-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ օտարերկյա պետությունում բնակվող իր ազգականի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է: Այն երկրում, որտեղ բնակվում է ազգականը, Հայաստանը չունի դիվանագիտական ծառայություն, իսկ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նա չի կարող գնալ մոտակա պետություն: Ուստի խնդրում են պարզաբանել, թե լիազորված անձի միջոցով Հայաստանում նշված գործողությունը կատարելու համար պետական տուրքի արժեքը ինչքան է կազմում մեկ տարվա համար:
Քաղաքացուն պարզաբանել է, որ հին նմուշի անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը, այլ կերպ ասած՝ ելքի վիզան, հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով: Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ գործընթացը կազմակերպվում է լիազորված անձի միջոցով, Հայաստանի օրենսդրությամբ լրացուցիչ վճար գանձելու իրավասություն նախատեսված չէ: Մեկ տարվա համար գանձվում է պետական տուրք՝ 1.000 դրամի չափով:
Այսինքն, նույն կարգով, ինչպես առանց լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում:
Օտարերկյա պետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ աղջիկը բնակվում է Հայաստանում, դիմել է այլ պետության քաղաքացիություն ստանալու համար և միաժամանակ՝ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելու խնդրանքով: Աղջիկը դեռևս այլ պետության քաղաքացիությունը չի ստացել, սակայն Հայաստանի քաղաքացիությունը դադարեցվել է: Ցանկանում են պարզաբանել հետևյալը. քանի որ մինչև այլ պետության քաղաքացիություն ստանալը աղջիկը ներկայումս չունի անձը հավաստող փաստաթուղթ, ապա ինչպես կարող է իրացնել իր իրավունքները, այն պարագայում, երբ իրենից պահանջվում է ինքությունը հավաստող փաստաթուղթ:
Պարզաբանվել է, որ եթե աղջիկը չի ցանկանում քաղաքացիություն չունեցող անձի վկայական ստանալ, ապա կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի քաղաքացիության վերականգման խնդրանքով: Եթե վարչական վարույթի արդյունքում պարզվի, որ անձին դեռևս չի շնորհվել կամ տրվել այլ երկրի քաղաքացիություն, ապա դիմումը կբավարարվի և կտրամադրվի Հայաստանում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի վկայական: Իսկ եթե անձը դիմի Հայաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար, ապա գործընթացը կկազմակերպի ընդհանուր հիմունքներով. նյութերը եզրակացության հետ միասին կներկայացվեն Հայաստանի նախագահի աշխատակազմ՝ նախագահի կողմից Հայաստանի քաղաքացիության շնորհելու հարցը որոշելու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: