ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 13-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
ՀՀ-ից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայում գտնվող ընկերուհու անձնագրի ժամկետը լրացել է: Անձնագիրը հին նմուշի է, վավերականության ժամկետը երբևէ չի երկարաձգվել, և քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ապա ի՞նչ կարգով է հնարավոր անձնագրի և օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետները երկարաձգել: Նրան պարզաբանվել է, որ նշված գործողությունների համար ՀՀ տարածքային անձնագրային ծառայություն կարող է դիմել նաև լիազորված անձը՝ ներկայացնելով լիազորությունները հավաստող ապացույց:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին խնդրել է պարզաբանել, թե Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը հնարավո՞ր է ներկայացնել լիազորված անձի միջոցով: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար անձը անձամբ կարող է դիմել օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն, իսկ Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:
Մեծ Բրիտանիայից զանգահարած օտարերկյա պետության քաղաքացին, ում ծնողները ազգությամբ հայ չեն, սակայն հայ է նրա տատը, խնդրել է տեղեկացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգի մասին: Նրան պարզաբանվել է, որ ազգությամբ հայերի համար գործում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ, այսինքն, պարտադիր պայման չի համարվում օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանում բնակվելը: Տեղեկացվել է նաև, որ ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: