ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 15-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով հերթական անգամ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ օտարերկյա պետությունից մի քաղաքացի ուղարկել է իր անձնագիրը և լիազորագիր, որպեսզի լիազորված անձը դիմի անձնագրային ծառայություն՝ անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար: Լիազորագրում առկա է ամսաթիվ, թե երբ է այն տրվել, սակայն նշված չէ, թե ինչ ժամկետով է տրվել: Կարո՞ղ է, արդյոք, այդ հանգամանքը խոչընդոտ հանդիսանալ գործողությունները կազմակերպելու համար:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Զանգահարել է Հայաստանում գտնվող Իտալիայի քաղաքացին և հայտնել, որ տեղեկացված է օրենսդրական այն պահանջի մասին, համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում կարող է Հայաստանում գտնվել 180 օր: Նա ցանկանում էր տեղեկանալ, թե ժամկետի հաշվարկը սկսվում է մուտք գործելո՞ւ, թե՞ հաջորդող օրվանից:
Պարզաբանվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի՝ Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Այսինքն, տվյալ դեպքում 180-օրյա ժամկետի հաշվարկի սկիզբը սկսվում է մուտք գործելու հաջորդող օրվանից:
Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ նաև, որ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հաջորդ օրը Հայաստանում գտնվելու համար արդյո՞ք ենթակա է վարչական պատասխանատվության:
Պարզաբանվել է նաև, որ վերը նշված օրենքը այդ հարցին նույնպես տվել է լուծում, համաձայն որի՝ եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: