ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր, ինչպես ամեն երեքշաբթի, մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին: Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ունեցել է Հայաստանի քաղաքացիություն, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալիս նոտարական կարգով հաստատվել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու իր դիմումը, սակայն վերջերս անձնագրային ծառայությունից տեղեկացել է, որ իր անձնագիրը վավերական է և ինքը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի: Զանգահարողին տեղեկացվել է, որ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցվում է ոչ թե նոտարական կարգով հաստատված դիմումով, այլ օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով և քաղաքացիության դադարեցման հարցը լուծվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Հաշվի առնելով, որ զանգահարողը Ռուսաստանի քաղաքացիությունից բացի ունի նաև Հայաստանի քաղաքացիություն՝ նրան տեղեկացվել է ՌԴ իրավասու մարմնին այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստի վերաբերյալ գրավոր ծանուցում ներկայացնելու պարտականության մասին: Քաղաքացին խնդրել է պարզաբանել նաև հետևյալ հարցը. իր երեխան 11 տարեկան է, ամուսինը Ռուսաստանի քաղաքացի է և ներկայումս բնակվում է Ռուսաստանում: Հնարավո՞ր է երեխայի համար ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր: Պարզաբանվել է, որ երեխայի ծնվելու պահին եթե ծնողներից մեկը Հայաստանի քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրացի, ապա երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Եվ հաշվի առնելով, որ հայրն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ուստի երեխայի անձնագիր ստանալու համար մայրը պետք է ներկայացնի նոտարական կարգով վավերացված համաձայնությունը: Ռուսաստանից զանգահարած մեր հայրենակիցը տեղեկացրել է, որ երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրանում է ապրիլին: Անձնագրի փոխանակման համար արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայական: Պարզաբանվել է, որ նշված դեպքում ծննդյան վկայական չի պահանջվում, անհրաժեշտ է ներկայացնել փոխանակվող անձնագիրը, երկու գունավոր լուսանկար և եթե մյուս ծնողը չի ներկայանում դիվանագիտական ծառայություն, ապա նաև բացակա ծնողի կողմից տրված՝ նոտարի կողմից վավերացված համաձայնությունը: Իսկ անձնագիրը փոխանակելիս ծննդյան վկայական ներկայացվում է միայն անվանափոխության դեպքում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: