1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 16-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ծնվել է 1981 թվականին, սակայն ինչ-ինչ պատճառներով ծնունդը չի գրանցվել և մեկ տարի առաջ է միայն դատական ճանապարհով ստացել ծննդյան վկայական: Քաղաքացուն հետաքրքրում էր՝ քանի որ 16 տարին լրանալու կապակցությամբ անձնագիր չի ստացել, կարո՞ղ է այն ստանալ հիմա: Նրան պարզաբանվել է, որ եթե անձը օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի, ապա անկախ այն հանգամանքից 16 տարին լրանալու կապակցությամբ անձնագիր ստացել է, թե՝ ոչ, ցանկացած պահի կարող է այն ստանալ՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու:
Հայաստանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ ազգականը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի է, 2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն և ներկայումս գտնվում է Սիրիայում: Նա կարո՞ղ է անձնագիր ստանալու դիմումը ներկայացնել նշված պետությունում, առանց Հայաստան վերադառնալու: Քաղաքացուն պարզաբանվել է, որ Նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն շնորհվելուց հետո առաջին անգամ անձնագիրը տրվում է Հայաստանում: Օրենսդրությամբ բացառություն է սահմանված միայն Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կարող են առաջին անգամ անձնագիր ստանալ նշված պետությունների դիվանագիտական ծառայությունների միջոցով:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: