1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 17-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնելով, որ ՀՀ նախագահի հրամանգրով իրեն շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ցանկանում էր տեղեկանալ, թե արդյոք կարո՞ղ է ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը ստանալ օտարերկրյա պետությունում և կա՞, արդյոք, ժամկետային սահմանափակում քաղաքացիությունը շնորհվելուց հետո անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ նաև օտարերկրյա պետություններում գտնվող դիվանագիտական ծառայությունից : Դրանք են՝ Լիբանանի Հանրապետությունը, Սիրիայի Արաբական Հանրապետությունը և Իրաքի Հանրապետությունը: Մյուս բոլոր դեպքերում՝ անձը ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը կարող է ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում: Ինչ վերաբերում է ժամկետային սահմանափակմանը, ապա մտահոգվելու կարիք չկա, ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո անձը կարող է ցանկացած ժամանակ դիմել անձնագիր ստանալու համար:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ցանկանում էր տեղեկանալ, թե Հայաստանում գտնվելու դեպքում արդյո՞ք իր վրա տարածվում են օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտականությունները՝ բնակվելու ժամկետային սահմանափակման, կացության կարգավիճակ ստանալու առումով: Նրան տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և նման դեպքերում որևէ սահմանափակում չի կարող կիրառվել:
Հայաստանում գտնվող քաղաքացին էլ տեղեկացնելով, որ երեխայի հայրը գտնվում է օտարերկյա պետությունում, մտահոգություն էր հայտնել, որ նա համաձայնություն չի տալիս երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար, ինչը իրեն կանգնեցրել էր դժվարին կացության առաջ: Ոստիկանության ներկայացուցիչն անմիջապես կապ է հաստատել տվյալ տարածքային անձնագրային ծառայության ղեկավարի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքով սահմանված կարգով օժանդակել քաղաքացուն և հարցին տալ արագ լուծում:

Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 24-ին:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police