1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 18-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ 2 տարի է բնակվում է որդու մոտ, մտադիր է գալ Հայաստան և ցանկանում է տեղեկանալ, թե բացակայությունից հետո կարո՞ղ է անարգել մուտք գործել Հայաստան և հետո նորից վերադառնալ Ռուսաստան, և արդյո՞ք իր մուտքը այդ երկիրը չի սահմանափակի:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ անկախ բացակայելու ժամանակահատվածից՝ Հայաստանի քաղաքացիներն անխոչընդոտ կարող են վերադառնալ հայրենիք և ոչ մի արգելք չի կարող կիրառվել մուտք գործելու համար: Ինչ վերաբերում է հետագայում Ռուսաստան վերադառնալու խնդրին, ապա այդ հարցի պարզաբանման համար անհրաժեշտ է դիմել նշված պետության իրավասու մարմնին:
Հայաստանից զանգահարած կինը տեղեկացրել է, որ ամուսինը Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանում բնակության ժամկետը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի 50.000 դրամի չափով: Քանի որ չի կարողացել վճարել տուգանքը, ապա մուտքը Հայաստան սահմանափակվել է 1 տարի ժամկետով՝ մինչև 2017 թվականի ապրիլ ամիսը: Ներկայումս ամուսինը ցանկանում է վերադառնալ Հայաստան և անհրաժեշտ է ճշտել, թե գործո՞ւմ է որևէ մեխանիզմ՝ տուգանքը վճարելու հիմքով Հայաստան մուտք գործելու արգելքը ժամկետից շուտ վերացնելու համար:
Կնոջը պարզաբանվել է կարգը, համաձայն որի՝ եթե մուտք գործելու արգելքը կիրառվել է տուգանքը չվճարելու հիմքով, ապա լիազորված անձը կարող է ներկայանալ անձնագրային և վիզաների վարչություն, կատարել վճարումը, որից հետո Հայաստան մուտք գործելու արգելքը կվերացվի:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: