1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 18-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության, ծառայության անցնել ոստիկանությունում, սակայն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նրան հետաքրքրում էր, թե քաղաքացիություն ստանալու համար օրենսդրությամբ ինչ ժամկետներ են սահմանված: Քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե անձը օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի, սակայն դեռ անձնագիր չի ստացել (օրինակ, ծնվելու պահին ծնողները ՀՀ քաղաքացիներ են) և գործի լուծման համար լրացուցիչ հարցումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, անձը նույնականացման քարտ կամ անձնագիր ստանում է 15-րդ աշխատանքային օրը: Իսկ Հայստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու դեպքում հարցը լուծվում է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ 6-ամսյա ժամկետում, նախկինում սահմանված 1 տարվա փոխարեն:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր երեխան ունի անձնագիր, ինքը փոխել է ծննդյան վկայականը՝ նրա ազգանունը փոխելու հիմքով, սակայն երկու շաբաթից ավել է, ինչ չի կարողանում երեխայի համար ստանալ հանրային ծառայությունների համարանիշ: Նրան պարզաբանվել է, որ եթե անչափահաս երեխան ունի Հայաստանի քաղաքացու անձնագիր, ապա նոր անհատական տվյալներով հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է փոխանակել անձնագիրը: Նշված դեպքում միայն փոխարինված ծննդյան վկայանակի հիմքով հնարավոր չէ տրամադրել համարանիշը, առանց նոր անձնագիր ստանալու:
Զանգահարել է օտարերկրա պետությունում գտվող քաղաքացին և տեղեկացրել, որ երեխայի անձնագրի ժամկետը լրանում է, ցանկանում են դիմել Մոսկվայում գտվող հյուպատոսական ծառայություն, սակայն երկու ծնողները չեն կարող ներկայանալ: Նրան պարզաբանվել է, որ ի տարբերություն Հայաստանում գործող ընթացակարգի՝ օտարերկրյա պետությունում երեխայի անձնագիր ստանալու համար երկու ծնողների ներկայությունը պարտադիր է: Եթե մի ծնողը չի կարող ներկայանալ դիվանագիտական ծառայություն, պետք է ներկայացվի բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է, և միայնակ մոր դեպքում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա օգոստոսի 25-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: