1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 19-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Ռուսաստանում բնակվելու ընթացքում ստացել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր՝ առանց նույնականացման քարտի, քանի որ օտարերկրյա պետությունում Հայաստանի քաղաքացիներին նույնականացման քարտ չի տրամադրվում: Նրան հետաքրքրում էր, թե ինչպե՞ս կարող է ստանալ նույնականացման քարտ:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայական, իսկ անձնագիր ունենալու դեպքում՝ այդ փաստաթուղթը: Օրենքով որևէ սահմանափակում նախատեսված չէ՝ անձնագիրը վերաբերում է հին նմուշին, թե կենսաչափական անձնագրին: Հետևաբար, նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին կարող է ներկայացնել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:
Բուլղարիայից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը և որդին ժամանակին հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, ներկայումս Բուլղարիայի քաղաքացիներ են: Ցանկանում են տեղեկանալ, թե կարո՞ղ են կրկին Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում որևէ իրավական արգելք չկա կրկին անգամ այն ստանալու դիմում ներկայացնել: Հետևաբար, կարող են օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում դիմումները ներկայացնել Հայաստանի դիվանագիտական ծառայություն, իսկ այստեղ գտնվելու դեպքում՝ Անձնագրային և վիզաների վարչություն: Նյութերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Նախագահի աշխատակազմ, որից հետո 6-ամսյա ժամկետում Նախագահի հրամանագրով կլուծվի քաղաքացիություն ստանալու հարցը:
Ուզբեկստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ազգությամբ հայ է, նախկին ՀԽՍՀ քաղաքացի: 1993 թվականին մշտական բնակության է տեղափոխվել Ուղբեկստան, մինչև օրս չի վերադարձել Հայաստան և չի ստացել նաև Ուզբեկստանի քաղաքացիություն: Ցանկանում է տեղեկանալ, թե կարո՞ղ է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր: Նրան պարզաբանվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինքը համարվում է Հայաստանի քաղաքացի օրենքի ուժով, քանի որ հանդիսանալով նախկին ՀԽՍՀ քաղաքացի, մինչև օրենքի ուժի մեջ մտնելը՝ 1995 թ. նոյեմբերի 28-ը, ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն: Նշված դեպքում կարող է օտարեկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայության միջոցով դիմել Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար կամ ստանալով վերադարձի վկայական՝ Հայաստան վերադառնալու դեպքում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: