1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 21-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է օտարերկյա պետությունում բնակվող քաղաքացին և հայտնել, որ 2005 թվականին ստացել է Հայաստանի քաղաքացու անձնագիր, որի ժամկետը լրացել է 2015 թվականին: Ունի նաև տվյալ պետության կողմից տրված բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, որը վավերական է մինչև 2020 թվականը: Օրինական կարգով բնակվելու և որոշ գործարքներ կատարելու համար նշված փաստաթուղթը բավարար չէ, ուստի ցանկանում է տեղեկանալ, թե կարո՞ղ է դիմել Հայաստանի քաղաքացու անձնագրի ժամկետը երկարաձգելու համար: Նրան տեղեկացվել է, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել 5 տարով, բայց ոչ ավել քան անձնագրի ընդհանուր 15 տարյա վավերականության ժամկետով: Նշված խնդրով քաղաքացին կարող է դիմել օտարերկյա պետությունում գտնվող հյուպատողական ծառայություն կամ լիազորված անձի միջոցով՝ անձնագրային և վիզաների վարչություն:
Օտարերկյա պետությունից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ ինքը և ամուսինը այլ պետության քաղաքացիության հիմքով ստացել են Հայաստանի քաղաքացիություն՝ ՀՀ նախագահի հրամանգրով: Իրենց երեխայի համար չեն դիմել և չեն ստացել Հայաստանի քաղաքացու անձնագիր և ցանկանում է տեղեկանալ, թե արդյո՞ք երեխան համարվում է Հայաստանի քաղաքացի: Զանգահարողին պարզաբանվել է, որ եթե երկու ծնողներն այլ պետության քաղաքացիության հիմքով ստացել են Հայաստանի քաղաքացիություն, ապա երեխան Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերում Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հիմքով: Քանի դեռ նա չի ստացել անձնագիր, ապա Հայաստանի քաղաքացի չի հանդիսանում:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: