1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 22-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացուն երկու հարց էր հետաքրքրում. մասնավորապես, իրենց երեխայի ՀՀ քաղաքացու անձնագրի ժամետը, որը տրվել էր 3 տարով, լրացել է, կարո՞ղ են առանց երեխայի ներկայության լիազորված անձի միջոցով Հայաստանից ստանալ անձնագիրը: Մյուս հարցը. ՌԴ քաղաքացիները կարո՞ղ են ներքին օգտագործման անձնագրով մուտք գործել Հայաստան:
Քաղաքացուն պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները, համաձայն որի՝ Հայաստանի իրավասու մարմնի կողմից երեխային հին նմուշի անձնագիր տրամադրելու համար պարտադիր պետք է դիմի ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը: Տեղեկացվել է նաև երեխային կենսաչափական անձնագիր տրամադրելու կարգը, համաձայն որի, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Սակայն տվյալ դեպքում երեխան պետք է գտնվի Հայաստանում, որպեսզի լուսանկարահանումն իրականացվի տեղում՝ անձնագրային ծառայությունում, իսկ Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է ճամփորդելու համար նախատեսված անձնագիրը:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղջիկը բնակվում է Ռուսաստանում, նրա անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, սակայն բնակության վայրը հյուպատոսական ծառայությունից բավականին հեռու է, աղջիկը հնարավորություն չունի դիմել նոր անձնագիր ստանալու համար:
Աղջկա անհատական տվյալների ստուգմամբ պարզվել է, որ նրա հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երբևէ չի երկարաձգվել: Քաղաքացուն պարզաբանվել է, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը հնարավոր է մեկ անգամ երկարաձգել՝ 5 տարի ժամկետով: Բացի այդ, վավերականության նշում կատարելու գործողությունը Հայաստանում հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: