1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 22-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: Զանգահարել է 1995 թվականից ընտանիքով մշտական բնակության Ռուսաստան մեկնած քաղաքացին և տեղեկացրել, որ կինը և տղան մինչ այժմ այդ երկրի քաղաքացիություն չեն ստացել, դիմել է Ռուսաստանի իրավասու մարմնին, պատասխանել են, որ նրանք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ: Մեր հայրենակցին պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հանգամանքով չի որոշվում ՀՀ քաղաքացիությունը, այլ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերով: Հաշվի առնելով, որ որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի անձը ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն մինչև 1995 թվականի նոյեմբերի 28-ը, այսինքն մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը, ապա օրենքի ուժով նրանք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ: Հայաստանից զանգահարած քաղաքացին խնդրել է պարզաբանել՝ բնակության վայրը փոխելու դեպքում նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու համար անհրաժե՞շտ է դիմել հին բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ հաշվառումից դուրս գրվելու համար: Նրան պարզաբանվել է, որ վարչարարությունն իրականացվում է պարզեցված եղանակով: Հարկավոր չէ նախկին հաշվառման հասցեից դուրս գրվելու համար ներկայանալ հին բնակության վայրի անձնագրային ծառայություն: Գործընթացը իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով: Քաղաքացին կամ նրա լիազոր ներկայացուցիչը ներկայանում է նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը: Դրանք պատշաճ լինելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է անձի հաշվառումը՝ հանելով նախկին բնակության վայրի հաշվառումից: Իսկ եթե անձը արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացի է, ապա նրա նոր բնակության վայրում հաշվառում իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից՝ զինվորական հաշվառման վերաբերյալ նշում կատարելուց հետո:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: