1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այսօր skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին: 
Օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին հայտնում էր, որ անձնագիրը կորցրել է, և նրան հետաքրքրում էր, թե օտարերկրյա պետությունում առավել սեղմ ժամկետում նոր անձնագիր ստանալու վճարովի ծառայություն գործո՞ւմ է, թե ոչ:  Նրան պարզաբանվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար քաղաքացին պետք է դիմի դիվանագիտական ծառայություն, իսկ առավել սեղմ ժամկետում լրացուցիչ գանձվող վճարի դիմաց անձնագիր տրամադրելու կարգը գործում է միայն Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե բնակության վայրը փոխելու դեպքում նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու համար պե՞տք է արդյոք դիմել հին բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ հաշվառումից դուրս գրվելու համար: Պարզաբանվել է, որ գործընթացը պարզեցվել է և  իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով: Քաղաքացին կամ նրա լիազոր ներկայացուցիչը ներկայանում է նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը: Դրանք պատշաճ լինելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձի հաշվառումը հանվում է նախկին բնակության վայրի հաշվառումից:
Հայաստանում գտնվող մեր մյուս հայրենակիցը ցանկանում էր տեղեկանալ, թե նույնականացման քարտ ստանալու համար պարտադի՞ր է դիմել հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Նրան պարզաբանվել է, որ ի տարբերություն հին նմուշի անձնագրի՝ նշված փաստաթղթերը ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո անձը կարո՞ղ է առաջին անգամ անձնագիրը ստանալ դիվանագիտական ծառայության միջոցով, եթե  գտնվում է օտարերկրյա պետությունում: Նրան պարզաբանվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալն ու ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը առանձին գործընթացներ են: ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո նախ անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անձնագիր ստանալու: Բացառություն է սահմանվել Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիների համար: Նրանք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո անձնագրերը կարող են ստանալ նշված պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություններից:
 
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունվարին:  
 
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police