1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 25-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած Հայաստանի քաղաքացուհին հայտնել է, որ Ռուսաստանում ծնված 3 տարեկան երեխայի հետ պետք է Հայաստան այցելի, ցանկանում է նաև երեխայի համար անձնագիր ստանալ և խնդրել է տեղեկացնել անձնագրավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին: Կինը նաև հայտնել է, որ ամուսինը նույնպես Հայաստանի քաղաքացի է, ամուսնության վկայական չունեն, սակայն նա սահմանված կարգով ճանաչել է երեխայի հայրությունը:
Կնոջը պարզաբանվել է, որ ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի պահանջի՝ եթե երեխայի ծնվելու պահին ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, ապա երեխան անկախ ծննդյան վայրից օրենքի ուժով հանդիսանում է Հայաստանի քաղաքացի: Տվյալ դեպքում՝ պետք է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը, դիմող ծնողի անձնագիրը, հայրության ճանաչման վկայականը, մյուս ծնողի անձնագրի պատճենը և 35 X 45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար: Տեղեկացվել է նաև, որ Հայաստանում դիմելու դեպքում մյուս ծնողի ներկայությունը չի պահանջվում: Օտարալեզու փաստաթղթերը պետք է ներկայացնել դրանց հայերեն թարգմանության հետ միասին՝ նոտարական հաստատումով: Իսկ եթե ցանկանում են երեխայի համար ստանալ բիոմետրիկ անձնագիր, ապա լուսանկարներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, երեխան նույնպես պետք է ներկայանա անձնագրային ծառայություն, որպեսզի տեղում լուսանկարվի:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կինը Ուկրաինայի քաղաքացի է, Հայաստան մուտք է գործել այս տարվա օգոստոսին և ցանկանում են տեղեկանալ, թե Հայաստանում օրինական գտնվելու համար ինչ ժամկետ է գործում և հետագա բնակությունն օրինականացնելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ:
Պարզաբանվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի քաղաքացիների համար սահմանված է Հայաստան մուտք գործելու համար առանց մուտքի վիզայի ռեժիմ, ապա կինը կարող է Հայաստանում գնվել մեկ տարվա ընթացքում 180 օր ժամկետով: Իսկ մինչ այդ ժամկետը լրանալը կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: