1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 26-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած կինը հայտնել է, որ ինքը Հայաստանի քաղաքացի է, իսկ ամուսինը՝ Ֆրանսիայի, իրենց երեխան ծնվել է Հայաստանում, 7 տարեկան է, ամուսնուց մի քանի տարի է տեղեկություններ չունի: Ցանկանում է երեխայի համար ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր, սակայն չի կարող ապահովել ամուսնու համաձայնությունը: Քաղաքացուհուն պարզաբանվել է, որ երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի քաղաքացի է, իսկ մյուսը` այլ պետության, ապա երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Սահմանված է նաև մեկ այլ նորմ. համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն՝ եթե նա ծնվել է Հայաստանում: Ուստի կինը, եթե չի կարող ապահովել ամուսնու համաձայնությունը, ապա երեխայի անձնագրի հարցով կարող է դիմել անձնագրային ծառայություն:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ 13 տարեկանում իր երեխան ստացել է Հայաստանի քաղաքացու անձնագիր, որը վավերական է մինչև 2016 թվականի հուլիսը: Ցանկանում են ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, իսկ երեխայի 16 տարին լրանում է այս տարվա հոկտեմբերին: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե հուլիսին երեխայի անձնագիր ստանալու համար դիմելիս նշված փաստաթուղթը քանի՞ տարով է տրվում և ով պետք է դիմի: Նրան պարզաբանվել է, որ անձնագիր տրվելու է մինչև 18 տարին լրանալու վավերականության ժամկետով: Եթե երեխայի 16 տարին դեռ լրացած չէ, ապա պետք է դիմի ծնողներից մեկը, իսկ 16 տարին լրացած լինելու դեպքում՝ երեխան:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: