1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 3-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
ՀՀ մի քաղաքացուհի հայտնում էր, որ ամուսինն օտարերյա պետության քաղաքացի է, ինքը երեխայի հետ գտնվում է Հայաստանում և ցանկանում է երեխայի համար ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Կնոջը տեղեկացվել է, որ երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա, ապա երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանում:
Լիաբանանի Հանրապետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ ծնվել է Սիրիայի Հանրապետությունում, ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն ծննդյան վկայականից բացի չունի անձը հավաստող և որևէ երկրի քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթ: Նրան պարզաբանվել է, որ եթե նա չի համարվում որևէ երկրի քաղաքացի, ապա հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է ներկայացնել կամ Սիրիայի կամ Լիբանանի քաղաքացիությունը հավաստող անձնագիր կամ քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն փաստաթուղթ:
Օտարերկյա պետությունում բնակող մեր հայրենակիցը տեղեկացնում էր, որ ինքը փաստաթղթերով նախկին ՀԽՍՀ քաղաքացի է, 1989 թվականից չի բնակվում Հայաստանում և ցանկանում է իմանալ՝ համարվո՞ւմ է, արդյոք, ՀՀ քաղաքացի: Նրան պարզաբանվել է, որ ըստ գործող կարգի՝ եթե մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, որը վավերացվել է 1995 թվականի նոյեմբերի 28-ին, ինքը ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա օրենքի ուժով համարվում է ՀՀ քաղաքացի:

Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 10-ին:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police