Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 7-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեխան 4 ամսական է, ծնվել է Ռուսաստանում, ծնվելու պահին ծնողները եղել են Հայաստանի քաղաքացիներ և մինչ այժմ բնակվում են ՌԴ-ում: Ցանկանում է տեղեկանալ՝ երեխան Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու իրավունք ունի՞, թե՝ ոչ: Նրան պարզաբանվել է, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն: Հետևաբար, անկախ բնակության վայրից և տարիքից Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու իրավունք ունի:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ երեխան 5 տարեկան է, ունի Հայաստանի քաղաքացու անձնագիր, ծնողներից մեկի քաղաքացիությունը Հայաստանի Նախագահի հրամանգրով դադարեցվել է: Ցանկանում է տեղեկանալ՝ արդյո՞ք երեխայի քաղաքացիությունը ևս օրենքի ուժով դադարեցվել է: Նրան պարզաբանվել է, որ անկախ տարիքից՝ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցվում է միայն Նախագահի հրամանագրով: Հետևաբար, երեխան համարվում է Հայաստանի քաղաքացի:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: