1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 25-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Ֆրանսիայում բնակվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ անձնագրի վավերականության ժամկետը լրացել է 2014 թվականի հուլիսի 5-ին: Ցանկանում է շտապ վերադառնալ Հայաստան, սակայն վերադարձի վկայական ստանալու համար ժամանակ չունի դիմելու: Նա նաև տեղեկացրել է, որ ունի Ֆրանսիայի իրավասու մարմինների կողմից տրված կացության իրավունքը հավաստող, միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ և դրանով, առանց որևէ երկրի անձնագրի առկայության, կարող է դուրս գալ Ֆրանսիայից դեպի ցանկացած երկիր: Նրան տեղեկացրել են, որ եթե Հայաստանի քաղաքացին իրեն օրինական տրված այլ փաստաթղթով կարող է տվյալ պետության սահմանը հատել, ապա Հայաստան ժամանելիս իրավական արգելք չկա՝ վավերականության ժամկետը լրացած անձնագրով չթույլատրելու մուտք գործել երկիր: Քաղաքացուն խորհուրդ է տրվել Հայաստան ժամանելիս անմիջապես դիմել անձնագրային ծառայություն՝ նոր անձնագիր ստանալու համար, որպեսզի հետո կարողանա դուրս գալ ՀՀ-ից:
Զանգահարել է Լեհաստանում բնակվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ իրենց որդին ծնվել է 1986 թվականին: Ինքը և կինը ՀԽՍՀ նմուշի անձնագրի հիման վրա ստացել են Հայաստանի քաղաքացու անձնագրեր: 1996 թվականից ընտանիքով մշտական բնակության են մեկնել Լեհաստան, իրենց որդին ցանկանում է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ցանկանում են ծանոթանալ ընթացակարգին:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն՝ նրանց որդին արդեն իսկ օրենքի ուժով ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն՝ ծնողների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հիմքով: Հետևաբար, Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Եթե անձն ունենալով Հայաստանի քաղաքացիություն՝ չի դիմել անձնագրավորման համար, ապա որևէ իրավական արգելք սահմանված չէ ներկայումս դիմելու համար: Այլ է խնդիրը զինապարտության հետ կապված պարտականության կատարման հարցի պարզումը, որի համար անհրաժեշտ է դիմել ՊՆ իրավասու մարնին: Տվյալ դեպքում, զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ ստանալուց հետո կարող է անձը դիմել Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am
էլեկտրոնային հասցեներին: