1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 8-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ ինքը և ամուսինը Հայաստանի քաղաքացիությունից բացի, ունեն նաև ՌԴ քաղաքացիություն: Երեխան ծնվել է Ռուսաստանում և ստացել այնտեղի քաղաքացիություն, իսկ Հայաստանում գտնվելու ժամանակ նրա համար ստացել են նաև Հայաստանի քաղաքացու անձնագիր: Զանգահարողը ցանկանում էր տեղեկանալ, թե տվյալ իրավիճակում երեխան համարվո՞ւմ է Հայաստանի քաղաքացի: Նրան պարզաբանվել է, որ երկքաղաքացին ՀՀ-ի համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի քաղաքացի: Հետևաբար՝ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն: Զանգահարել է Հայաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ եղբայրը ծնվել է 1988 թվականին, 1998 թվականից տեղափոխվել է բնակության Ռուսաստան, մինչ այժմ չի ստացել Հայաստանի քաղաքացու անձնագիր և չի ծառայել զինված ուժերում: Ծնողները մինչ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը ունեցել են նաև Հայաստանի քաղաքացիություն: Զանգահարողը ցանկանում էր տեղեկանալ, թե եղբայրը հանդիսանո՞ւմ է Հայաստանի քաղաքացի, և եթե այո, ապա ի՞նչ կարգով կարող է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր: Նրան պարզաբանվել է, որ ծնողների կողմից Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքով անձն արդեն իսկ ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն: Պարզաբանվել է նաև ՀՀ օրենսդրության մեկ այլ պահանջ, ըստ որի՝ Հայաստանի զինապարտ քաղաքացիները Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: