ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 21-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության ներկայացուցչին:
Հարցերը տարաբնույթ էին: Բուլղարիայում բնակվող մեր հայրենակցին, որ ՀՀ քաղաքացի է, հետաքրքրում էր չափահաս որդուն ՀՀ քաղաքացիություն տրամադրելու դիմումի ընթացքը: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը պարզաբանեց, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված են որոշակի սահմանափակումներ՝ այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ուստի քաղաքացուն առաջարկվեց, որ ոստիկանության ներկայացուցչի հետ կապ հաստատի նրա որդին: Վերջինիս արդեն տրամադրվեց հետաքրքրող տեղեկատվությունը:
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացուն հետաքրքրում էր այնտեղ ծնված իր երեխայի՝ ՀՀ անձնագիր ստանալու կարգը: Պարզաբանվեց, որ դրա համար պարտադիր չէ վերադառնալ Հայաստան: Անձը կարող է դիմում ներկայացնել օտարերկրյա պետությունում մեր երկրի դիվանագիտական ծառայությունում:
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր մի շարք քաղաքացիներ ցանկանում էին տեղեկանալ՝ արդյո՞ք ՌԴ-ում նոտարական կարգով ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց ՀՀ քաղաքացիությունը համարվում է դադարեցված:
Նրանց պարզաբանվեց գործող կարգը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:
Արտերկրի մեր հայրենակիցների հետ սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: